1218 դիտում
23:44 19-06-2014
Հայ դիվանագետները Իսրայել կմեկնեն առանց վիզայի
Իսրայելի Կնեսետում շուտով կբարձրացվի Հայոց ցեղասպանության հարցը: Հայաստանում Իսրայելի դեսպանի խոսքով` նոր նախագահը հայտնի է իր հայամետ հայտարարություններով` մինչև երկրի ղեկավար դառնալը: Ռավլինն ասել էր, որ բոլոր ազգերը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Շմուել Մեիրոմը տեղեկացրեց, որ Իսրայելի խորհրդարանն այդ հարցը քննարկում է ամեն տարի: Դեսպանը խոսեց նաև հայ-իսրայելական հարաբերությունների մասին: Գործակցությունը բարձր մակարդակի վրա է, սակայն դեսպան Մեիրոմի կարծիքով` կան կապերը խորացնելու լավ հնարավորություններ:
Իսրայելի անկախության 66-րդ տարեդարձին հրավիրված էին պատգամավորներ, պաշտոնյաներ ու դեսպաններ: Դեսպանը տեղեկացրեց, որ հայ և հրեա դիվանագետները Հայաստան և Իսրայել կմտնեն առանց վիզայի, մյուս քաղաքացիներն այս հնարավորությունից կօգտվեն ավելի ուշ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29927]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը