Հայերը կօգնեն քեսաբահայերին վերադառնալ իրենց տներ. տեսանյութ
Բրյուսելում հայկական մշակութային կենտրոնը հավաքել է մոտ 9 հազար եվրո քեսաբահայերի համար: Միջոցառման կազմակերպիչներն ու հայկական կազմակերպությունները ներկայացրել են Սիրիայում տիրող վիճակը և առաջարկել մարդկանց օգնելու հնարավոր տարբերակները:
Ներկաների թվում են ոչ միայն հայկական համայնքի անդամները, այլև շատ բելգիացիներ: «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախագահ Քերամ Քևոնյանը հյուրերին է ներկայացրել Քեսաբում տեղի ունեցած զարգացումներն ու բնակավայրի կարևորությունը Հայաստանի համար:
Կազմակերպության անդամ Արեգ Իսֆահանին օգնել է հավաքել նվիրատվությունները` մոտ 9 հազար եվրո: Ժան Գասպարյանը կարծում է, որ քեսաբցիներն ունեն առանձնահատուկ պատվախնդրություն: Բելգիայի հայկական կազմակերպություններն ավելի վաղ նույնպես դրամահավաք էին կազմակերպել, Եվրոպայում Հայ դատի գրասենյակն էլ նամակով դիմել էր եվրահանձնակատար Քեթրին Էշթոնին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29873]armnewstv.am[/url]