211652_close_icon
views-count3994 դիտում article-date 16:46 19-06-2014

Հետաքրքիր մանրամասներ` հայազգի «օրենքով» գող Արմեն Կանևսկիի մասին. asekose.am

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը, գրում է [url=http://asekose.am/hy_AM/news/11/162189-hetaqrqir-manramasner-hayazgi-orenqov-gox-armen-kaneskii-masin.html]asekose.am[/url]-ը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին: Մանրամասները՝ [url=http://asekose.am/hy_AM/news/11/162189-hetaqrqir-manramasner-hayazgi-orenqov-gox-armen-kaneskii-masin.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր