211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:36 19-06-2014

ՕԵԿ-ը կշարունակի հանդիպումները նաև արտախորհրդարանական և հասարակական ինստիտուցիոնալ կառույցների հետ

Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության մամուլի ասուլիսը: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձան կուսակցության գործունեությանը վերաբերող մի քանի հարցերի: Մհեր Շահգելդյանը նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումների եւ 100% համամասնական ընտրական օրակարգի անցկացման վերաբերյալ քաղաքական ուժերի հետ անցկացրել է խորհրդակցություններ, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրեց, որ հանդիպումները շարունակելու են հետագայում նաեւ արտախորհրդարանական, ինչպես նաեւ հասարակական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որպեսզի մինչեւ սեպտեմբեր ձեւավորվի աշխատանքային խումբ՝ մոտեցումները մշակելու համար: Շահգելդյանի խոսքով՝ դա ՀՀ-ի քաղաքական համակարգի ժոողովրդավարացման, կուսակցական համակարգի կայացման կարեւորագույն խնդիրներից մեկն է: Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ գազի սակագնին եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման վերաբերյալ որոշմանը: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ գազի սակագնի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման վերաբերյալ իրենք առաջարկել են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին քննարկել հարցը եւ դիմել դատարան, որպեսզի դատարանին ներկայացնեն փաստարկներ, որից հետո դատարանը կարող է օրենքով վերանայել տա հանձնաժողովին սակագինը: Հանձնաժողովը խոստացել է հարցը քննարկել: ՕԵԿ քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը վերջին նիստի ժամանակ հաստատել է կուսակցության քաղաքական գերակայությունները, որոնք լինելու են կուսակցության հետագա գործունեության հիմքում : Դրանք վերաբերում են երկրի քաղաքական,տնտեսական, սոցիալական կարեւորագույն ուղղություններին, որոնք կքննարկվեն կուսակցության վարչության նիստում, որից հետո կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ հարցերին: Պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր