ԱՄՆ֊ի կործանիչներն Իրաքում պահպանություն են իրականացնում
                        ԱՄՆ֊ի ռազմաօդային ուժերի George Bush ավիակրի կործանիչները, որոնք գտնվում են Պարցից ծոցում, սկսել են հետախուզական պարեկում իրականացնել Իրաքում։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Նշվում է, որ Իրաքի երկնքում հետախուզական թռիչքներ իրականացնելու մասին որոշումն ընդունվել է անվտանգության ոլորտում Իրաքի աջակցության ուժեղացման ծրագրի շրջանակում։ 
Այդ ծրագիրը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

