Մեկնարկել է «Թանգարանային ֆոնդերի պահպանություն և պաշտպանություն» թեմայով վերապատրաստման ծրագիրը
Օգոստոսի 25-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը` «Թանգարանային ֆոնդերի պահպանություն և պաշտպանություն» թեմայով:
ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունից տեղեկացանք, որ վերապատրաստման դասընթացին մասնակցում են Երևանի, ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանների 25 աշխատակիցներ:
Հնգօրյա դասընթացի ընթացքում նրանք կծանոթանան թանգարանների ֆոնդերի պահպանության և պաշտպանության առանձնահատկություններին, կուսումնասիրեն դրանց մեխանիզմները: