211652_close_icon
views-count3026 դիտում article-date 22:24 18-06-2014

Ադրբեջանցիների նոր մեղադրանքը` Հայաստանը վտանգավո՞ր է. տեսանյութ

Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի երրորդ օրը ադրբեջանցիները Հայաստանին մեղադրել են Աֆղանստանի հարցում թշնամական երկիր լինելու համար: Սեմինարին ներկա քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը թվիթերում իր զարմանքն է հայտնել: Ավելի վաղ ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակավ բողոքել էին, որ հայերը շփվում են լրագրողների հետ: Ռիչարդ Կիրակոսյանը նույնիսկ հարցազրույց է տվել ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը: Ադրբեջանցի պաշտոնյաները կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր հայ պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը հայ լրագրողներին հաղորդել են, թե իրենց Բաքվում հսկում են բանտային ռեժիմով: Իրականում հայկական պատվիրակության անդամները ընդունելության հետ կապված որևէ դժգոհություն չեն արտահայտել, նրանց ուղեկցում են թիկնապահներ, հայերը Բաքվում անգամ զբոսնել են: Այս լուսանկարը հրապարակել է Ռիչարդ Կիրակոսյանը: Դժգոհություն արտահայտողները ադրբեջանցիներն են, նրանք բողոքի ցույց են անցկացրել հայերի դեմ: Վերջին օրը ՆԱՏՕ-ի սեմինարի քննարկման թեման Իրանն ու Աֆղանստանն էին: Միջոցառումն ավարտվել է, հայ մասնակիցները ադրբեջանցիներին հրավիրել են Հայաստան` մյուս տարի ՆԱՏՕ մեկ այլ միջոցառմանը մասնակցելու համար: Հայ մասնակիցները երեկոյան կվերադառնան տուն: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29819]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր