211652_close_icon
views-count1467 դիտում article-date 20:51 18-06-2014

Գողացված ապրանքանշա՞ն. Giorgio Armani-ն դատի է տվել Հայաստանին. տեսանյութ

Աշխարհահռչակ Giorgio Armani ընկերությունը էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունից պահանջում է ուժը կորցրած ճանաչել Արարատի մարզի «Այգեպատ» գինու-կոնյակի գործարանին պատկանող «ARMANI Արմանի» եւ «Այգեպատ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» համակցված ապրանքային նշանների գրանցումը: Ընկերության ներկայացուցիչն այս պահանջով վարչական դատարան է դիմել: Գործը նախնական դատական լսումների փուլում է: Արա Աբգարյանի խոսքով` մտավոր սեփականության գործակալությունն ապրանքային նշանի գրանցումն իրականացրել է առանց օրենքի պահանջների որեւէ խախտման: Պարզապես, ապրանքային նշանների մասին օրենքի 17-րդ հոդվածը թույլ է տալիս ցանկացած անձի ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցով դատարան մտնել, եթե ապրանքային նշանի գրանցումից հետո հինգ տարի անընդմեջ, կամ հայցը ներկայացնելուն նախորդած հնգամյակում ապրանքային նշանը չի օգտագործվել: Ջորջիո Արմանին հենց այս հիմքով է դիմել դատարան: Ընկերության շահերի ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը հարցազրույցից հրաժարվեց, իսկ «Այգեպատ» գինու-կոնյակի գործարանի սեփականատերը մեզ փոխանցեց, որ «ARMANI Արմանի» եւ «Այգեպատ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» անվանումը վերցրել են ոչ թե համաշխարհային բրենդին նմանակելու, այլ Հայաստանի պատմական անվանումները նկատի ունենալով եւ ապագայում պատրաստվում են այդ անվամբ գինի շշալցնել: Այգեպատը դատական գործում երրորդ պատասխանող կողմն է: Արարատի մարզի Այգեպատ գյուղում գտնվող գործարանն, ի դեպ, մեր նկարահանման պահին փակ էր: Գյուղացիներն ասացին, որ գործարանը մոտ երկու տարի առաջ է մթերում կատարել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29804]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր