Գյուղապետը դատի է տվել համայնքի բնակիչներին, անգամ` իր եղբորը.տեսանյութ
Սիզավետի գյուղապետը համայնքի 17 բնակիչների դեմ դատական հայց է ներկայացրել: Համայնքի ղեկավարը պահանջում է վճարել հողի հարկը: Հարկ հավաքելու հարցում նրա համար չկա ոչ բարեկամ, ոչ հարազատ: Սիզավետի հողի հարկի պարտքը կազմում է 4մլն 817.000դրամ: Գումարը կուտակվել է ոչ միայն փող չունենալու, այլև այն պատճառով, որ նախկին գյուղապետը չէր պահանջում: Ավելին, համայնքի նախկին ղեկավարն առանց բնակիչներին տեղյակ պահելու փոխել է հողերի կարգն ու ավելացրել է հարկը:
Շիրակի մարզպետարանի աշխատակիցն ասում է` մարզի ոչ մի համայնքում հողի կարգի փոփոխություն չի կատարվել, Սիզավետի հողի հարկի մասին էլ առաջին անգամ է լսում: Սիզավետի նախկին գյուղապետը ևս հաստատում է` 97-ից սկսած գյուղում հողի կարգի փոփոություն չի եղել:
Սիզավետի գործող համայնքապետը գյուղի երկորդ կարգի հողերը քարտեզով է ցույց տալիս և կրկին պնդում` պարտքի մեղքը իր նախորդինն է:
Չնայած պարտքի կասկածելի գումարին, Սիզավետի գյուղապետը չի հրաժարվելու դատական կարգով հարկերը գանձելուց: Տույժեն ու տուգանքներն էլ ուժի մեջ են:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26893]armnewstv.am[/url]