7752 դիտում
14:00 18-06-2014
Հայազգի վարորդի 12 մլն ռուբլի արժողության Lamborghini-ն Մոսկվայի կենտրոնում բախվել է ЦУМ-ի ցուցափեղկին. տեսանյութ
Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում գտնվող Պետրովկա փողոցով ընթանալիս, 29-ամյա Արմեն Գրիգորյանը կորցրել է ղեկի կառավարումը և Lamborghini-ով հայտնվել մայթի վրա, հարվածել էլէկտրասյանը, այնուհետև բախվել ЦУМ-ի ցուցափեղկին:
Բանն այն է, որ շքեղ` 12 մլն ռուբլի արժողության (մոտ 330 000 դոլար) մեքենայի վարորդը սթափ վիճակում է եղել, իսկ մեքենայի արագությունը չի գերազանցել անգամ 60 կմ/ժ –ը:
Մենեջեր Արմեն Գրիգորյանը այդ ամենում մեղադրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ում հրամանով Մոսկվայի փողոցներում գծանշումներ են իրականացվում, որոնց վրա ցածր ջերմաստիճանի դեպքում մեքենայի անվադողերը սայթաքում են:
Ա. Գրիգորյանի Lamborghini-ն լուրջ վնասվել է, սակայն, ըստ մամուլի հարապարակումների, Արմեն Գրիգորյանն այդքան էլ մտահոգված չէ այդ հանգամանքով: Նրա ավտոտնակում կա ևս մի քանի լյուքս դասի ավտոմեքենաներ, որոնց թվում են` ևս մեկ Lamborghini Aventador, Ferrari 456M GT:
Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4748 դիտում
17:03 02-04-2014
Կես միլիոն դոլար արժողության Lamborghini-ն վթարի է ենթարկվում. տեսանյութ
2139 դիտում
17:28 30-09-2014
Lamborghini Aventador` մոտ 300 000 դոլար արժողության թյունինգ փաթեթով. ֆոտոշարք
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am