1904 դիտում
19:07 17-06-2014
Հայ աղջիկներին սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու գործով 2 հայ կանանց դեմ քրեական գործ հարուցվեց
Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:
Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
13:45 04-09-2014
Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ
12100 դիտում
16:39 17-07-2018
Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց․ Գլխավոր դատախազություն
Այս բաժնից
1048 դիտում
20:59 31-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել
853 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին