1178 դիտում
13:45 04-09-2014
Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ
«ԲՏԱ բանկ» ընկերության բանկային անվտանգության բաժնի պետ Հայրապետ Վ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն բանկի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Ե.-ն մոտ 2 տասնյակ վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր` բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում «ԲՏԱ բանկ» ՔԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղում ոսկյա զարդեր է գրավադրել նաև Կարեն Ե.-ի մորաքրոջ որդին, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալն է: Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
12097 դիտում
16:39 17-07-2018
Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց․ Գլխավոր դատախազություն
1901 դիտում
19:07 17-06-2014
Հայ աղջիկներին սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու գործով 2 հայ կանանց դեմ քրեական գործ հարուցվեց
1646 դիտում
18:14 22-07-2014
Պաշտոնատար անձի կողմից կալանավորից խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվեց քրգործ
Այս բաժնից
1480 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը
811 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան