211652_close_icon
views-count13472 դիտում article-date 16:54 17-06-2014

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել ձիերի երամակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 17-ին, ձիերի երամակի վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-12:30-ի սահմաններում MAZ 643008 մակնիշի 711 ԼԼ 64 համարանիշի ավտոմեքնայի վարորդ, 62-ամյա Վալերիկ Զիլֆուղարյանը նշված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ Գարեգին և Արշամ Ավետիսյաններին պատկանող ձիերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձիերից 2-ը տեղում սատկել են, իսկ 1-ը վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ԱԻՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ձիատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր