Հալեպում հայ կին է զոհվել
Հունիսի 16-ի երեկոյան Հալեպի Սեբիլ շրջանի վրա ահաբեկիչները կրկին հրասանդներ են նետել: Հրասանդի բեկորից զոհվել է 1942 թվականին ծնված Սեդա Պասմաճեանը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Ս. Պասմաճեանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 17-ին, Ս. Աստվածածաին եկեղեցուց: «Գանձասարը» տեղեկացնում է նաև, որ 250 տարհանված ընտանիքներ արդեն սկսել են վերադառնալ Քեսաբ ավան՝ իրենց տները: Իսկ Լաթաքիայի նահանգապետի հանձնարարությամբ 3 օրվա ընթացքում պետք է ավարտվեն խմելու ջրի, էլեկտրականության վերականգնման աշխատանքները:
Վերջին օրերին ահաբեկչական խմբավորումներն ավերել են հայկական եկեղեցիներ ու մշակութային կենտրոններ, թալանել բազմաթիվ բնակելի տներ ու խանութներ: