Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. 8 քաղաք կրկին կընտրի քաղաքապետ
Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն քաղաքապետ ընտրել են միայն 4 քաղաքներ՝ Ախալցիխեն, Ամբրոլաուրը, Քութաիսը և Զուգդիդին: Նշված 4 քաղաքներում հաղթանակ են տարել վրացական երազանքի թեկնածուներ:
Քաղաքապետեր ընտրելու են մայրաքաղաք Թբիլիսիից բացի ևս 7 քաղաքներում:
Վրաստանի 46 շրջանային ժողովներում Վրացական երազանքի թեկնածուներ կղեկավարեն: 13-ում կանցկացվի 2-րդ փուլ:
Նշենք, որ հունիսի 15-ին անցկացված ընտրություններում ուղղակի ընտրությամբ առաջին անգամ ընտրելու էին Վրաստանի 12 քաղաքների ղեկավարների և 59 շրջանային ժողովների ղեկավարները:
Նախնական տվյաներով, ինչպես նշեցինք, 8 քաղաքներում, ներառյալ Թբիլիսիյում և 13 շրջանային ժողովներում տեղի կունենա 2-րդ փուլ, որը նախատեսվում է անցկացնել հուլիսի կեսերին: