211652_close_icon
views-count736 դիտում article-date 17:33 16-06-2014

ՀՀ ԱԻՆ-ի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության սկիզբ է դրվում

ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում հունիսի 16-ին Երևան ժամանեցին ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատողներ դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:Չեխական կողմը կաջակցի ԱԻ նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում: Նախատեսվում է դիտարանի թունելի սենյակներից մեկում հնի փոխարեն տեղադրել նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Գառնի մեկնելուց առաջ հյուրերն այցելեցին ԱԻ նախարարության տարածքում տեղակայված գրունտի ուժեղ շարժումների հայ-ճապոնական դիտակայան, ծանոթացան հայ-ամերիկյան ակտյուեյտոր եզակի սարքին, եղան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում: Իննօրյա այցի ընթացքում նախանշվելու են սկիզբ առած համագործակցության ընդլայնման հետագա քայլերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր