211652_close_icon
views-count578 դիտում article-date 17:07 16-06-2014

Մայրաքաղաքի ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ

Այսօր՝ հունիսի 16-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ: Ի պատասխան մտահոգության, թե աշխատանքի արդյունքները դեռևս տեսանելի չեն, նշվել է, որ դա պայմանավորված է բացառապես վերջին շրջանի տեղումների առատությամբ և որ դրանց դադարելուն զուգահեռ տեսանելի կլինեն նաև արդյունքները: Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում բուժման նպատակով տարվում են ծառերի հատուկ նյութերով մշակման անհրաժեշտ միջոցառումներ: Հանձնարարվել է մասնավոր հատվածին իրազեկել այս ուղղությամբ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկելիք անհրաժեշտ միջոցառումների մասին:

Նմանատիպ նյութեր