Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը
Կոլումբիայի նախագահական ընտրությունների 2֊րդ փուլում հաղթել է գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Այս մասին հայտնում է Prensa Latina֊ն։
Ներկայիս նախագահի օգտնի քվեարկել են ընտրողների 50,89 տոկոսը՝ մոտ 7 մլն 750 հազար մարդ։ Նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագայի օգտին քվեարկել են ընտրողների 45,06 տոկոսը՝ ավելի քան 6 մլն 870 հազար մարդ։
Հաղթողի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 7֊ին։