Ստամբուլում դանակահարել են հայաստանցի հայր ու որդու. հայրը մահացել է
Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ այցելել են Քումափը թաղամասին կից ծովափ, որտեղ անհայտ պատճառներով վիճաբանություն է տեղի ունեցել:
Վիճաբանության թեժ պահին դանակարվել են հայր և որդի Հարությունյանները:
36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին և ևս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել և հեռացել են:
Ականատեսները պնդում են, թե դանակահարողները ևս Հայաստանցի են եղել, ովքեր նույնպես անօրինական են գտնվում Թուրքիայում:
Աղբյուրը` www.medya73.com/