946 դիտում
21:29 13-06-2014
ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Մարալիկ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մարալիկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մանկատան շրջանավարտներին տրված բնակարանների վիճակը:
Հանձնաժողովի առաջին կանգառը Մարալիկի քաղաքապետարանն էր, որտեղ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանձնաժողովի անդամ Տիգրան Ստեփանյանը եւ մարզից ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանը Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ զրույցում տեղեկացան մանկատների շրջանավարտների բնակարանային, զբաղվածությանը եւ կենցաղային պայմաններին վերաբերող խնդիրների մասին: Քաղաքապետը եւ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության մասնագետ Զորիկ Խաչատրյանը տեղեկացրին, որ պետական ծրագրով արդեն 30 բնակարան տրամադրվել է ՀՀ մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին: Քաղաքապետը նշեց, որ «Սոցիալական» թաղամասը բարեկարգ է, ունի սոցիալական աշխատող եւ բժիշկ-մասնագետ: Թաղամասում ներդրվել է «Սատարող ընտանիք» մոդելը, այժմ քննարկվում է բարեգործական ճաշարան ստեղծելու գաղափարը: Անդրադարձ կատարվեց մանկատան սաների համար արհեստների ուսուցման եւ վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությանը:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն այցելեցին Մարալիկի «Սոցիալական» թաղամաս, ուր տեղում ծանոթացան շրջանավարտներին հուզող խնդիրներին: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շրջանավարտներին ասաց, որ իրենց այցի նպատակն է ուսումնասիրել եւ հասկանալ բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետությունը, լսել բնակիչների կարծիքները եւ ըստ այդմ առաջարկներ ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Մանկատան շրջանավարտները նշեցին, որ թեեւ բնակարանային խնդիրը լուծված է, իրենք գոհ են, այնուամենայնիվ աշխատանքի ապահովման, կենցաղային ու կոմունալ խնդիրների լուծման կարիք ունեն:
Այնուհետեւ պատգամավորները շրջեցին բնակարաններով, ծանոթացան շենքային եւ կենցաղային պայմաններին: Նրանք եղան նկուղային հարկում, որն ընդարձակ տարածք էր եւ քննարկվեց այնտեղ արհեստանոցներ ստեղծելու գաղափարը, ինչը եւս կարող է զբաղվածության խնդիր լուծել:
Այցի ավարտին հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ եւ առաջարկներ ներկայացնել նախարարությանը՝ նշելով, որ խնդիրներն առավել ընդգրկուն կքննարկվեն աշնանը կայանալիք խորհրդարանական լսումներում:
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
16:08 04-09-2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Չինաստան
Այս բաժնից
262 դիտում
15:21 24-09-2024
2024 թվականի օգոստոսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751,816
259 դիտում
14:33 24-09-2024
Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին