211652_close_icon
views-count1095 դիտում article-date 15:23 13-06-2014

ԲՀԿ-ն պայքարելու է, որպեսզի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան չթանկանա

ԲՀԿ-ն դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանդիպել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, լսել նրանց հիմնավորումները, բայց կարծում է, որ դրանք հիմնավոր չէին: «Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օգոստոսի 1-ից էլետրաէներգիայի թանկացումը տեղի չունենա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ավելացրեց, որ իր կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը պետական բյուջեն լցնելու արհեստական տարբերակ է: «Սա մեր կողմից անընդունելի է եւ պաքարելու ենք դրա դեմ»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Կիսելյովի հայտարարությանը: Նա նշեց, որ իրեն զարմացրել է թե՛ դիմավորելը, և թե՛ աժիոտաժը պատգամավորների եւ լրագրողների կողմից: «ինձ թվաց, թե Դալայ Լամային են պատրաստվում դիմավորել: Եթե թույլ ես տալիս քո խորհրդարանում թքել քո երեսին, ապա մեղավորը մենք ենք, եւ նրանք, ովքեր նստած էին եւ «խաշած» ժպիտով նրան լսում էին»,-նկատեց Նաիրա Զոհրաբյանը եւ ավելացրեց, որ պատասխանատվության բաժինը բոլորինս է:

Նմանատիպ նյութեր