«Ժառանգությունը» իշխանությունների հնարավորությունների վրա չի կասկածում, բայց կամքի հարցում կասկածներ ունի
Քառյակը կարծում է, որ իշխանությունները մինչեւ սեպտեմբեր կարող են իրականցնել իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջները: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամնակ ասաց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Միաժամանակ նշեց, որ չի կարծում, թե իշխանությունը նման կամք կդրսեւորի, իսկ եթե այդ կամքը չդրսեւորի, քառյակն իր առաջիկա քայլերի մասին կհայտնի սեպտեմբերին սպասվելիք համապետական հանրահավաքին:
Անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ ասաց, որ դրա քննարկումը ձեւական բնույթ էր կրում, քանի որ այն մշակել էր նախորդ կառավարությունը, որից հետո հրաժարական էր տվել: