Հանրապետության արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
[img]/ups/images/0253487001402639831300144.jpg[/img]
Երևանում հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
[img]/ups/images/0111354001402639867625934.jpg[/img]