Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հունիսի 2-3-ը առանձին շրջաններում, 4-6-ը‵ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
[img]/ups/images/0842583001464852357992040.jpg[/img]
Երևանում հունիսի 2-6-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-23 մ/վ արագությամբ:
[img]/ups/images/0428792001464852368338389.jpg[/img]