1987 դիտում
09:13 13-06-2014
Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում անիմաստ է 2-րդ պետական լեզվի հարց բարձրացնելը․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հայաստանյան այցը մեծ հակազդեցություն ունեցավ։ Լրագրողը բարձրացրել է ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի հետ։
Պարոն Հակոբյանը համոզված է, որ Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում անհեթեթություն է երկրորդ պետական լեզվի հարց բարձրացնելը։ «Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոսը հայեր են, երկրորդ պետական լեզվի մասին խոսելն անտրամաբանական է։ Նույնիսկ ոչ թե ժամանակավրեպ է, այլ ընդհանրապետ անիմաստ է։ Նույն հաջողությամբ 2-րդ պետական լեզվի հարց Հայաստանում կարող են բարձրացնել գերմանացիները կամ ֆրանսիացիները»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ Կիսելյովը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում էլիտայի, երիտասարդության մեծ մասն աստիճանաբար դառնում են արեւմտամետ եւ արեւմտյան արժեքների կրողներ։ «Երկար ժամանակ Ռուսաստանն անտեսում էր այդ փաստը, եւ այսօր տեսնելով, որ այս ոլորտում պարտվում են, փաստի առաջ են կանգնել։ Նրանք խոստովանում են, որ մշակութային կտրվածքով Հայաստանը գնում է դեպի Արեւմուտք եւ միայն անվտանգության համակարգի պարագայում է ձգտում դեպի Ռուսաստան։ ՌԴ-ն այսօր արձանագրել է այս փաստը, եւ որոնում է ճանապարհներ՝ հարցը լուծելու համար՝ ինչպես միշտ գնալով ամենակոշտ ճանապարհով։ Այլ հարց է, եթե արծարծեին ռուսաց լեզվի առավել որակյալ դասավանդման թեման։ Այսպիսի կոշտ, կտրուկ ձեւով նրանք հարցը կարող են դնել Ուկրաինայում, որտեղ բնակչության կեսը ռուս է կամ ռուսալեզու, կամ Ղազախստանում։ ՌԴ համապատասխան կառույցները նույնիսկ Հայաստանում փոքրաթիվ ռուսալեզու հաղորդումներին ու տպագիր օրգաններին, որոնք մեր երկրում հիմնականում գործում են նրանցից անկախ, չեն աջակցում, ինչը կարող էին անել։ Եվ ընդհանրապես պետական լեզուն շատ նուրբ թեմա է, որին շատ զգույշ է պետք մոտենալ»,- նշեց Վիգեն Հակոբյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
2340 դիտում
10:28 20-06-2014
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»