Նուբարաշենի դ5 և դ6 թաղամասերում կոյուղաջուրը բնականոն ընթացքից դուրս է եկել եւ դեպի բնակելի տներ է հոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նուբարաշենի դ5 և դ6 թաղամասերում, արդեն երկար ժամանակ է կոյուղաջուրը հոսում է տների անմիջապես կողքով:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նշված թաղամասի բնակիչները:
Բնակիչներից մեկն էլ իր խոսքում նշեց. <<Նուբարաշեն համայնքի կենտրոնական կոյուղին խցանված լինելով, կեղտաջուրը մոտ 150 մետր հոսում է բացօթյա, իմ բնակարանի հարևանությամբ, մոտ 2 մետր հեռավորությամբ: Եղանակը տաքանալուն պես շրջակայքում տարածվում է գարշահոտությունը, որը հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծում: Համաճարակի վտանգ է, էլ չեմ կարող նկարագրել մոծակների, առնետների և օձերի վտանգը շրջակայքում բնակվող բնակչությանը>>:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի