Հայոց եկեղեցու պատմություն. ազգային ինքնության դրսևորո՞ւմ, թե՞ կրոնի քարոզչություն. տեսանյութ
Կռվախնձորը Հայոց եկեղեցու պատմություն առարկան է: Ավետիք Իշխանյանի և Վարդան Ղանդիլյանի տեսակետները ոչ մի կերպ չեն համընկնում: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը առարկայի չափորոշիչները մշակողներից մեկն է, նաև դասագրքերի համահեղինակը: Իշխանյանից առաջ Արմինե Դավթյանն արդեն քննադատել էր: Ով, ինչի մասնագետ է, պարզեցին, հիմա եկեղեցու պատմության դասագրքի մասին:
Դասագրքի համահեղինակը պատրաստ է` օրենքից անցնում են բովանդակության քննարկմանը: Վարդան Ղանդիլյանը ճշտում է` դասագիրքն աշխարհիկ սկզբունքով են կազմել: Առարկան կրոնի քարոզչություն չէ: Վարդան Ղանդիլյանը զարմանում է` այսքան ժամանակ ոչ ոք չի բողոքել դասագրքերի բովանդակությունից: Եթե լինեն` պատրաստ են քննարկել:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29547] armnewstv.am[/url]