1200 դիտում
14:40 24-06-2020
Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետին
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարո՛ն Վարչապետ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Եվրոպայի օրվա առթիվ Ձեր հասցեագրած շնորհավորանքի համար: Եվրոպական միությունը եւ Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արեւելյան գործընկերության ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական միությունը եւ Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա: Այս տարի, ավա՜ղ, մենք ստիպված ենք դիմակայել կորոնավիրուսի մարտահրավերին. դա մի արհավիրք է, որը վերաբերում է բոլորիս: Տեղեկացանք, որ Դուք անձամբ վարակվել եք այդ վիրուսով, եւ ուրախ ենք, որ կազդուրվել եք: Սա համերաշխության եւ միջազգային սերտ համագործակցության պահ է: Եվրոպական միությունն արդեն իսկ իր կոնկրետ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին՝ այս ճգնաժամին դիմակայելու համար՝ մասնավորապես եվրոպական ֆոնդերից մոբիլիզացնելով 92 միլիոն եվրո, եւ Եվրոպական միությունը կշարունակի ներգրավվել ի շահ Ձեր երկրի: Այս աջակցությունը վերաբերում է ճգնաժամի ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական եւ տնտեսական հայեցակերպերին: Միասին մենք կկարողանանք այս ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ՝ ավելի լավ ապագա կառուցելու համար»:
Նմանատիպ նյութեր
3950 դիտում
17:19 16-11-2020
Հայաստանի և Արցախի ստեղծագործական միությունների նախագահները բաց նամակ են հղել ՌԴ նախագահին
813 դիտում
11:15 21-07-2022
Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին եւ հրավիրել Հայաստան
1688 դիտում
12:43 23-04-2021
Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահին
Այս բաժնից
658 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
787 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
760 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին