ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագն այսօր դարձավ 90 տարեկան
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը։ Հոբելյարն իր տարեդարձը նշելու է Մեն նահանգի Քենեբանքփորթ քաղաքում գտնվող իր տանը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նշվում է, որ ԱՄՆ 41-րդ նախագահի տարեդարձը շնորհավորելու է գալու շուրջ 200 մարդ, այդ թվում՝ նրա 5 որդիները՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը։