Ինչո՞ւ փաստաբաններն իրենց ավանդական մեկօրյա գործադուլն այս տարի չհայտարարեցին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցնող 3 տարիների ընթացքում մի խումբ փաստաբաններ ավանդաբար մեկօրյա գործադուլ էին հայտարարում և բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Այդ քայլով փաստաբանները փորձում էին իշխանությունների ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպին, քանի որ այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը և անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ:
Սակայն այս տարի փաստաբանները գործադուլի դուրս չեկան՝ խախտելով ավանդույթը: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը՝ Վճառաբեկ դատարա՞նն է փոխվել, ավելի արդար դարձել, թե՞՝ փաստաբաններն են հույսները կորցրել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գործադուլ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ «մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ մեր պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Սակայն երբ պահը կհասունանա, անկախ նրանից կլինի հունիս, հուլիս, թե օգոստոս, փաստաբանները նորից ոտքի կկանգնեն»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։