211652_close_icon
views-count2969 դիտում article-date 21:41 11-06-2014

Նուռնուս գյուղի բնակիչները սպառնում են ջրադուլ հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 ամիս է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները զրկված են ոռոգման ջրից: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին գյուղի բնակիչները: Նրանց խոսքով ջուր չունենալու պատճառով չորանում են բերքն ու ծառերը: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեցին բնակիչները խնդրին ծանոթ են Ջրային տնտեսական պետական կոմիտեի ոռոգման վարչությունում, և խոստացել են հարցին շուտափույթ լուծում տալ: Գյուղի բնակիչները իրենց լքված են զգում, անտեսված բոլորի կողմից և նշում, որ պատրաստ են ծայրահեղ քայլերի, «Եթե ջուր չունենալու պատճառով մեր գյուղի բնությունը պետք է չորանա, և մենք չկարողանանք մեր ապրուստը հոգալ, ամբողջ գյուղի բնակիչներով ջրադուլ հայտարարելով կդիմենք էլ ավելի ծայրահեղ քայլի ու բնության հետ մենք էլ կչորանանք» դժգոհեցին գյուղի բնակիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր