892 դիտում
19:03 11-06-2014
Բնակիչների խնդրանքով մայրաքաղաքում կկառուցվի ևս մեկ բակ
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո, Ավագ Պետրոսյան 2 շենքի բնակիչները, օգտվելով առիթից, բակի բարեկարգման խնդրանքով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչների ուղեկցությամբ այցելելով բակային տարածք՝ քաղաքապետը տեղում ծանոթացել է բակի ներկա վիճակին, լսել քաղաքացիների առաջարկները:
Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Ավագ Պետրոսյան 2 շենքի բակի բարեկարգումը ևս ներառել այս տարվա բակերի համալիր բարեկարգման ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում սկսել բարեկարգման ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրենց խնդրանքը չմերժելու և, ընդհանրապես, երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերվող մշտական հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ բակերի բարեկարգման ծրագիրն իսկապես սպասված է երևանցիների համար, իսկ իրենց բակի պարագայում՝ նաև անհրաժեշտություն: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
868 դիտում
11:26 21-08-2014
2014 թվականի ընթացքում մայրաքաղաքում կասֆալտապատվի շուրջ 1000 բակ և ներբակային ճանապարհ
2581 դիտում
14:18 13-08-2016
Եվս մեկ բարեկարգված բակ` Նոր Նորք վարչական շրջանում
Այս բաժնից
718 դիտում
19:14 23-09-2024
ՊԵԿ-ում պարգևատրումներ են եղել
391 դիտում
18:51 23-09-2024
Վաղը Թումանյանի անվան զբոսայգում համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը