211652_close_icon
views-count925 դիտում article-date 11:26 21-08-2014

2014 թվականի ընթացքում մայրաքաղաքում կասֆալտապատվի շուրջ 1000 բակ և ներբակային ճանապարհ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվեն շուրջ 1000 բակեր, որոնցում, զուգահեռաբար, կընթանան նաև բարեկարգման այլ աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է ապրիլին և նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով, որ ներկայում արդեն շուրջ 700 բակերում աշխատանքներն ավարտված են, ընդհանուր ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի: Փողոցների, բակերի պարագայում կարևոր պայմաններից մեկը որակի ապահովումն է: Որակական չափանիշները համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվում են Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր