ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հաշվետու համերգին. ֆոտոշարք
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի» 2013-2014 ուսումնական տարվա հաշվետու համերգը, որին ներկա են գտնվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Կենտրոնի տարբեր խմբակներում գեղագիտական դաստիարակություն ստացող սաները ներկայացել են պարային և երաժշտական տարբեր կատարումներով, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Հետաքրքիր համարներով են հանդես եկել նաև «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի» պարային համույթներն ու էստրադային երգչախումբը: