Ուկրաինայի ՆԳՆ֊ի խորհրդական Անտոն Գերաշյենկոն ուկրաինական 5֊րդ ալիքի եթերից հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է փակել ՌԴ֊ի հետ արևելյան սահմանը։ Այս մասին RIA Novosti֊ն։
Ուկրաինայի իշխանությունները գտնում են, որ Ռուսաստանի տարածքից Ուկրաինա զինված խմբավորումներ են ներթափանցում։
Հիշեցնենք, որ մայիսի 5֊ին Ուկրաինայի կառավարությունն որոշում էր կայացրել մասնակի փակել ՌԴ֊ի հետ սահմանը։