Ուկրաինայի պետական սահմանապահ ուժերը պատրաստ են փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը, եթե կրկնվեն դրանց գրավման կամ շրջափակման դեպքերը տեղի բնակիչների, կամ գրոհայինների կողմից: Այս մասին այսօր Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Սահմանապահ ծառայության մամլո խոսնակ Սերգեյ Աստախովը:
«Եթե շարունակվեն անցակետերի գրավման , կամ շրջափակման դեպքերը, ապա սահմանապահ ուժերին ոչինչ չի մնում անելու բացի փակել այդ անցակետերը», - հայտարարել է նա:
Աստախովը նշել է, որ ինչպես նաև հնարավոր է սահամանփակումներ մտցվեն տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժի վրա, ինչը կառաջացնի բավականին մեծ անհարամարություն, ավելի շատ այդ անցակետերին մոտ գտնվող բնակավայրերի համար: