211652_close_icon
views-count3205 դիտում article-date 19:46 10-06-2014

Կինը դանակահարել է ամուսնուն

50-ամյա Սեդա Խաչատուրի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն բնակարանում բնակվող իր ամուսնու՝ Մ. Սարգսյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է Մ. Սարգսյանի որովայնին` վերջինիս պատաճառելով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով դիտավորությամբ կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր