211652_close_icon
views-count43085 դիտում article-date 21:13 29-08-2016

Առեղծվածային դեպք Երևանում. դանակահարված տղամարդու կինը հայտնել է, որ ամուսնուն դանակահարել է հարևանուհու սիրեկանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի 6-րդ շենքի բնակիչը ահազանգել է և հայտնել, որ իր ամուսինը մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած մակերեսային վերքեր է ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված հասցե կժամանեին ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ նշված հասցեից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվում 28-ամյա Տիգրան Շախբեկյանը: Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ նա վնասվածքներ ստացել է սուր կտրող -ծակող առարկայից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածի կինը, 27-ամյա Արմինե Օլեյանը հայտնել է, որ իր ամուսնուն դանակահարել է հարևանի սիրեկանը: Ըստ բժիշկների հայտարարության՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Շախբեկյանը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկութուններ հայտնել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր