«Քառյակը» նոր պահանջներ է հրապարակելու հունիսի 10-ին
Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը` «քառյակը», կհրապարակի կառավարության նկատմամբ իր պահանջները: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դիմումի մեջ ընդգրկված են թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք կներկայացվեն նաև կառավարությանը:
«Կներկայացնենք Աստանայում, եվրասիական ինտեգրացիայի եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի պատվիրակության աշխատանքի վերաբերյալ կետեր: Չեմ կարծում, որ մեր իշխանություններին կարելի է ինչ-որ բանով զարմացնել, բայց մենք մեր պահանջները կփոխանցենք», - տեղեկացրեց Ռուբեն Հակոբյանը: