Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգը երգելու մասին
Ես հիմա չեմ հիշում՝ փոքր ժամանակ «Դոլյա վորովսկայա»-ն երգե՞լ եմ, թե՞ չէ, բայց գողերի հետ կապը, նրանց համար երգելը միանշանակ չեմ հիշում, քանի որ նման բան չկա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ժամանակին «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգն է երգել:
«Ասողն անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»,- նշեց Ալիկ Սարգսյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ դեռ լավ է պրծել, քանի որ այդ լուրերը տարածողները կարող են իրենց անբարոյական կյանքն էլ վերագրել իրեն: