211652_close_icon

Փոստանջյանի գեներում երգելու տաղանդ կա, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունի. նա չի երգելու «Առավոտ»

views-count3025 դիտում article-date 10:28 20-04-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: «Առավոտ»-ը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել: Նա պատասխանել է. «Ես երգեր լսել սիրում եմ, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունեմ: Ես չեմ պատրաստվում երգել քարոզչության ընթացքում: Չեմ կարծում, որ դա արդյունավետ է»: Զարուհի Փոստանջյանն ասել է, որ իրենց գեներում երգելու տաղանդ կա. «Պապիկիս հորեղբոր աղջիկը՝ Էլիզ Փոստանջյան-Սուրհանդակյանը, ով Ցեղասպանությունից հետո մնացել է Պոլսում, դարձել է հանրահայտ երգչուհի՝ Զեյրա Բիլիր, Թուրքիայի լավագույն երգչուհիներից է եղել: Այնպես որ, մեր գեներում կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր