Նոր զոհեր՝ Հալեպում
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 1-ին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ շրջանի վրա զինված ահաբեկիչների կողմից նետած գազային շշերի պայթյունից ծանր վիրավորված 51-ամյա Լևոն Չերչյանն այսօր՝ հունիսի 9-ին, մահացել է:
Հունիսի 7-ին Հալեպում ևս 1 հայ էր զոհվել՝ Հայ Մարմնակրթական ընդհանուր միության անդամ, 32-ամյա Կարո Աստուրյանը: Վերջինիս թաղման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 8-ին: