211652_close_icon
views-count5279 դիտում article-date 13:57 08-06-2014

Մահացել է Սմբատ Այվազյանը

Այսօր՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փարիզի հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը: Կենսագրական տվյալներ Ծնվել էր 1959 թ. մարտի 10-ին Երեւանում: 1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար: 1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը, եղել է քաղբանտարկյալ: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր