Երևանի Նալբանդյան փողոցում օձ է հայտնաբերվել
Հունիսի 7-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ոչ թունավոր օձ և տեղափոխել անվտանգ տարածք: