211652_close_icon
views-count3403 դիտում article-date 01:23 07-06-2014

Գերմանիա-Հայաստան՝ 6:1. տեսանյութ

Քիչ առաջ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ավարտվեց Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 52-րդ րոպեին Անդրե Շյուռլեն բացեց խաղի հաշիվը: 69-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ և վաստակեց 11-մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 1:1: Դա Հենրիխ Մխիթարյանի 15-րդ գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում: 72-րդ րոպեին Լուկաշ Պոդոլսկին կրկին առաջ մղեց Գերմանիայի հավաքականին՝ 2:1: 74-րդ րոպեին Բենեդիկտ Հյովեդեսը հաշիվը դարձրեց 3:1: 76-րդ րոպեին Միրոսլավ Քլոզեն հա՚իվը դարձրեց 4:1: 82-րդ րոպեին փոխարինման մտած Մարիո Գյոտցեն հաշիվը դարձրեց 5:1, իսկ 89-րդ րոպեին՝ 6։1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ գերմանացիների հաղթանակով 6:1 հաշվով: ՀՖՖ մամլո ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր