211652_close_icon
views-count2709 դիտում article-date 23:45 06-06-2014

Սեյրան Օհանյանը մասնակցել է սպանված պայմանագրային զինծառայող հոգեհանգստի արարողությանը

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որում հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող, շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ «Այսօր երեկոյան ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցեց պայմանագրային զինծառայող շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ Ներկա էին նաև ԳՇ պետ, գեներալ գնդապետ Յ. Խաչատուրովը, փոխնախարար Ա. Նազարյանը, բանակի բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր