Անդրիաս Ղուկասյանը մասնակցել է հոր հոգեհանգստի արարողությանը. Նա ներկա կլինի նաեւ հուղարկավորությանը. News.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հուլիսի 15-ին, մասնակցել է հոր՝ Մարատ Ղուկասյանի հոգեհանգստի արարողությանը:
Նշենք, որ կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:
Անդրիաս Ղուկասյանին թույլ կտան նաեւ վաղը՝ հուլիսի 16-ին, մասնակցել հոր հուղարկավորության արարողությանը:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/400568.html]այստեղ[/url]