211652_close_icon
views-count2758 դիտում article-date 18:02 04-07-2016

Սեյրան Օհանյանը մասնակցել է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում մասնակցել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողությանը: «Այսօր, Ալեքսան Առաքելյանի հիշատակին տուրք տալով, հիշում ենք ապրիլյան քառօրյա գործողություններում զոհված մեր բոլոր ընկերներին, հիշում ենք 2014-2015 թթ. մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում զոհված մեր բոլոր ծառայակից ընկերներին և ընդհանրապես բոլորին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այսօրվա մեր խաղաղ արարման: Այս միջոցառումը հիշատակի խորհուրդն ունի, հիշատակ, որ ուղղված է մեր բոլոր ծառայակից, մարտական ընկերներին»,- հուշակոթողի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Ալեքսան Առաքելյանին անձամբ է ճանաչել: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական զինված ուժերն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրի անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա գտնվի, Արցախը և հայ ժողովուրդը պաշտպանված լինեն: Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մասնաճյուղի նախագահ Արմեն Բադեյանին: Խաչքարի հեղինակն ու քանդակագործը Ռաֆիկ Սարիբեկյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր