1802 դիտում
17:37 06-06-2014
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն:
«Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու պետությունների մայրաքաղաքներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, և աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքի արդյունքն իսկապես նկատելի է: Մենք կարևորում ենք նաև ԼՂՀ մյուս քաղաքների և շրջանների հետ համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը և այդ համատեքստում ողջունում եմ վերջերս Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Համոզված եմ, որ այդ փոխգործակցությունը ևս կլինի հաջողված և կյանքի կկոչվեն համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումն ու փորձի փոխանակումն իսկապես անհրաժեշտություն էր: «Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները՝ վստահ եմ, որ դրանց փոխանցումը հաստատապես կնպաստի մեր քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք Երևանի և ԼՂՀ շրջանների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,- նշել է Մհեր Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի հետագա համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
21:00 08-06-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ
1022 դիտում
19:50 30-09-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Գերմանիայի Յենա քաղաքի քաղաքապետի հետ
3754 դիտում
12:09 12-02-2016
Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
394 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
451 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան