211652_close_icon
views-count3934 դիտում article-date 12:09 12-02-2016

Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից "ԻՍՏԻԳԼԱԼ" տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր